ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ՀՀ ԿԲ խորհրդի 26.09.2019թ. թիվ 138Ա որոշմամբ ստացել է ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0018 լիցենզիա:
ՋԻ & Էլ ընկերությունը առաջարկում է հաճախորդներին արժեթղթերի շուկայում մատուցվող հետևյալ ծառայությունները՝
1. Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում:
2. Ընկերության կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում:
1. Ընկերության առաքելությունն է լինել վստահելի ֆինանսական միջնորդ Հայաստանի ֆինանսական շուկայում` ներդնելով և զարգացնելով նշված ծառայությունները մարզերում:
2. Ընկերության տեսլականն է Հայաստանի տարածքում՝ (ներառյալ մարզերում) հասանելի դարձնել ներդրումային ծառայություները և նպաստել վերոհիշյալ շուկայի զարգացմանը՝ ապահովելով հաճախորդների, գործընկերների և մասնակիցերի համար լավագույն արդյունքներ:
3. Ընկերության ռազմավարությունը նպատակաուղղված կլինի հետևյալ ծրագրային նպատակների իրականացմանը՝
Ձեր ներդրման հաջողության հետևում կանգնած մարդիկ
Գևորգ Նալբանդյանը հանդիսանում է ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը և մասնակիցը:
Գևորգն ունի ֆինանսական կազմակերպություններում աշխատելու ավելի քան 15 տարվա փորձ։
Այս տարիների ընթացքում նա զբաղեցրել է գլխավոր տնօրենի խորհրդականի, ֆինանսական բաժնի պետի, ֆինանսական տնօրենի, գլխավոր տնօրենի պաշտոններ Արցախբանկում, Հայներարտբանկում և Հայփոստ ՓԲԸ-ում:
Հասմիկ Հարությունյանը իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 1989թ.-ից "Ագրոբանկ"-ի Արարատի մասնաճյուղում, որպես գլխավոր վարկային մասնագետ:
1995թ.-ից մինչև 1998թ.-ը եղել է "Հայէկոնոմբանկ" ՓԲԸ-ի Արարատի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:
2003թ.-ից մինչև 2008թ.-ը եղել է Հայաստանի "Բորոդինո" Պահածոների Գործարան ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի տեղակալ, իսկ 2008թ.-ից մինչև 2014թ.-ը եղել է նույն ընկերության գլխավոր հաշվապահը:
2014թ.-ից մինչև 2024թ.-ը եղել է "Վալենսիա" ՀՁ ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ:
Հասմիկ Հարությունյանը ունի Հայաստանի Աուդիտորների և Փորձագետ Հաշվապահների Պալատի կողմից տրված Փորձագետ հաշվապահի որակավորում:
Հիմնական օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցով կարգավորվում են ընկերության կողմից ծառայությունների մատուցումը:
ՕՐԵՆՔՆԵՐ
1. «ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք»
2. ՀՀ օրենք «ՀՀ Կենտրոնական բանկի մասին»
3. ՀՀ օրենք «Արժեթղթերի շուկայի մասին»
4. ՀՀ օրենք «Բաժնետիրական ընկերությունների մասին»
5. ՀՀ օրենք «Փողերի լվացման և ահաբեկչությամբ ֆինանսավորման դեմ պայքարի մասին»
6. ՀՀ օրենք «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին»
7. ՀՀ օրենք «Հաշվապահական հաշվառման մասին»
8. ՀՀ օրենք «Շահութահարկի մասին»
9. ՀՀ օրենք «Եկամտային հարկի մասին»
10. ՀՀ օրենք «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին»
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Կանոնակարգ 4/01
«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը»
2․ Կանոնակարգ 4/02
«Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը»
3․ Կանոնակարգ 4/03
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»
4․ Կանոնակարգ 4/05
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշները և մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը:
5․ Կանոնակարգ 4/06
«Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը»
6. Կանոնակարգ 4/07
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները»
7. Կանոնակարգ 4/08
«Արժեթղթերի շուկայի վերահսկվող անձանց հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու կարգը և այդ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու պահանջից բացառությունները»
8. Կանոնակարգ 33
«Արժեթղթերի պահառության գործունեությունը»
9. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին կանոնակարգ»
Օրենքների և նորմատիվ ակտերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել ՀՀ Կենտրոնական բանկի ինտերնետային կայքից: (www.cba.am)