Մատուցվող ծառայություններ և սակագներ ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ

  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Ընկերության կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում

Բրոքերային ծառայությունների դիմաց հաճախորդից գանձվող միջնորդավճարի հաշվարկման կարգը

Միջնորդավճարը հաշվարկվում է հաճախորդի կողմից տրված պատվերի հիման վրա կնքված յուրաքանչյուր գործարքի ընդհանուր արժեքից (պատվերում նշված գործարքի առարկա արժեթղթերի քանակի և մեկ արժեթղթի վաճառքի կամ գնման փաստացի գնի արտադրյալ) , հետևյալ կերպ՝

Բաժնետոմսերով գործարքներ (արտաբորսայական)

Անկախ ծավալից արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարի 1%, բայց ոչ պակաս 5000 ՀՀ դրամ

Պետական պարտատոմսերով գործարքներ

Անկախ ծավալից արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարի 1-2.5% նվազագույն ծավալը 500.000 ՀՀ դրամ

Արժեթղթերի փոխանցում՝

  • Հաճախորդի նախաձեռնությամբ փոխանցվող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքի 0.05%, բայց ոչ պակաս 2500 ՀՀ դրամից
  • Արժեթղթերի փոխանցում դատարանի վճռով փոխանցվող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքի 0.05%, բայց ոչ պակաս 2500 ՀՀ դրամից

Բրոքերային ծառայություն

Ընկերությունը անհատ ներդրողներին առաջարկում է ազատ դրամական միջոցների շահավետ ներդրման և ավելացման հնարավորություն:
Մեր ընկերության կողմից մշակված բրոքերային ծառայությունների փաթեթը հնարավորություն է տալիս անհատ ներդրողին նվազագույն գործառնական ռիսկերի պայմաններում արդյունավետ կերպով ներդրումներ կատարել արժեթղթերում և այլ ֆինանսական գործիքներում, խելամիտ ձևով կառավարել ներդրված միջոցները և արդյունքում ստանալ բարձր եկամուտներ:
Բրոքերային գործունեության շրջանակներում ընկերությունը հաճախորդի անունից և հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության հետ: Մեր ընկերությունը անհատ ներդրողներին մատուցում է հետևյալ բրոքերային ծառայությունները`

  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Ընկերության կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
Այս ծառայությունները մատուցվում են հաճախորդի և ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:
Ընկերության հաճախորդ դառնալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և գործարքների կնքման համար հիմք հանդիսացող պատվերի (հայտի) ընդունումը և կատարումը սահմանվում է գործարքների կատարման ընթացակարգով: