Մեր մասին ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ

Գրանցում և լիցենզավորում

ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ՀՀ ԿԲ խորհրդի 26.09.2019թ. թիվ 138Ա որոշմամբ ստացել է ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0018 լիցենզիա:
ՋԻ & Էլ ընկերությունը առաջարկում է հաճախորդներին արժեթղթերի շուկայում մատուցվող հետևյալ ծառայությունները՝
1. Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում:
2. Ընկերության կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում:

Մեր ընկերության առաքելությունը և նպատակները

1. Ընկերության առաքելությունն է լինել վստահելի ֆինանսական միջնորդ Հայաստանի ֆինանսական շուկայում` ներդնելով և զարգացնելով նշված ծառայությունները մարզերում:
2. Ընկերության տեսլականն է Հայաստանի տարածքում՝ (ներառյալ մարզերում) հասանելի դարձնել ներդրումային ծառայություները և նպաստել վերոհիշյալ շուկայի զարգացմանը՝ ապահովելով հաճախորդների, գործընկերների և մասնակիցերի համար լավագույն արդյունքներ:
3. Ընկերության ռազմավարությունը նպատակաուղղված կլինի հետևյալ ծրագրային նպատակների իրականացմանը՝

  • Ներդրումային ծառայությունների ոլորտում օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների ներգրավում ՀՀ շուկա:
  • ՀՀ ֆինանսական շուկայում դառնալ կայուն և վստահելի ֆինանսական կառույց՝ հատկապես արժեթղթերի շուկայում:
    Քանի որ ներդրողներին մատուցվող ծառայությունները պարունակում են ֆիդուցիարության տարր (ի շահ հաճախորդի գործելու պարտականություն), հետևաբար Ընկերությունը ձգտելու է մշտապես բարձրացնել հաճախորդների վստահությունն իր նկատմամբ:
  • Ձևավորել գործընկերների կայուն շրջանակ` Ընկերության կողմից որդեգրած գործարար գաղափարախոսությանը համապատասխան:
    Այս նպատակի իրագործումը պայմանավորված է ՀՀ արժեթղթերի շուկայում Ընկերության դիրքերն ամրապնդելու, մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու, ինչպես նաև Ընկերության զարգացմանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությամբ:
  • Ակտիվ կիրառել մարքեթինգային միջոցառումներ` Ընկերության ճանաչելիու-թյան բարձրացման նպատակով: Այս նպատակի հետևողական իրագործումը հնարավորություն կտա Ընկերությանը ձևավորել հաճախորդների լայն զանգված:

Մեր արժեքները

  • Համագործակցության (գործընկերության) կարևորում` Ընկերությունը ձգտում է գործընկերների հետ կառուցել և զարգացնել կայուն և երկարատև հարաբերություններ
  • Շիտակություն` Ընկերությունը կարևորում է իր համբավը, այդ իսկ պատճառով բարձր է գնահատում վստահությունը և գործնական էթիկան
  • Գաղտնիություն` ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ` Ընկերությունը պահպանում է գործընկերների վերաբերյալ տեղեկատվության անձեռնմխելիությունը
  • Արհեստավարժություն` լավագույն արդյունքի հասնելու նպատակով` Ընկերության առաջադեմ մասնագետները մշտապես բարձրացնելու են իրենց մասնագիտական պատրաստվածությունը
  • Շրջահայացություն` կիրառելով որոշումների կայացման կոլեգիալության սկզբունքը` Ընկերությունն ապահովում է դրանց կայացման արդյունավետությունը` դիվերսիֆիկացնելով ռիսկերը, դրանք դարձնելով վերահսկելի և կանխատեսելի
  • Գործընկերություն` Ընկերությունն արժևորում է հաճախորդների և գործընկերների հետ երկարատև ու շարունակական համագործակցությունը` փոխշահավետ արդյունքների հասնելու նպատակով

Նշանակալից մասնակիցներ

Team Member Picture
Բաժնեմաս 50%

Գևորգ Նալբանդյան

Team Member Picture
Բաժնեմաս 50%

Լարիսա Նալբանդյան

Ընկերության ղեկավարները

Ձեր ներդրման հաջողության հետևում կանգնած մարդիկ

Team Member Picture
Բաժնեմաս 50%

Գևորգ Նալբանդյան

Team Member Picture
Գլխավոր հաշվապահ

Ալբերտ Ասատրյան

Team Member Picture
Ներքին աուդիտի ղեկավար

Վարդուհի Փափազյանն

Գևորգ Նալբանդյան Բաժնեմաս 50%

Ընկերության տնօրեն

Գևորգ Նալբանդյանը հանդիսանում է ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը և մասնակիցը:
Գևորգն ունի ֆինանսական կազմակերպություններում աշխատելու ավելի քան 15 տարվա փորձ։
Այս տարիների ընթացքում նա զբաղեցրել է գլխավոր տնօրենի խորհրդականի, ֆինանսական բաժնի պետի, ֆինանսական տնօրենի, գլխավոր տնօրենի պաշտոններ Արցախբանկում, Հայներարտբանկում և Հայփոստ ՓԲԸ-ում:

Ալբերտ Ասատրյան Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահ

Ալբերտ Ասատրյան իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 2008թ.-ից, Գրանտ Թորնտոն ընկերությունում՝ զբաղեցնելով 1-ին կարգի ավագ աուդիտորի պաշտոնը: 2010թ.-ից 2012 թվականներին Սիրիուս-Շին ընկերությունում զաղեցրել է ֆինանսական տնօրենի պաշտոնը:
2012-ից 2013 թվականներին Սաս Գրուպ ՍՊԸ-ում զբաղեցրել է հոլդինգի ֆինանսական տնօրենի պաշտոնը: 2013-ից առ այսօր հանդիսանում է <<Քրոու ընդ Ասատրյանս>> ՍՊԸ-ի Տնօրեն-բաժնետեր, Աուդիտի բաժնի ղեկավարը:
Ալբերտ Ասատրյանը նաև հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների պալատի անդամ, Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի ինստիտուտի անդամ, ինչպես նաև երդվյալ հավատարմագրված հաշվապահների մասնագիտական մակարդակի ուսանող-անդամ:

Գործունեության Կարգավորում ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ

Հիմնական օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցով կարգավորվում են ընկերության կողմից ծառայությունների մատուցումը:

ՕՐԵՆՔՆԵՐ
1. «ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք»
2. ՀՀ օրենք «ՀՀ Կենտրոնական բանկի մասին»
3. ՀՀ օրենք «Արժեթղթերի շուկայի մասին»
4. ՀՀ օրենք «Բաժնետիրական ընկերությունների մասին»
5. ՀՀ օրենք «Փողերի լվացման և ահաբեկչությամբ ֆինանսավորման դեմ պայքարի մասին»
6. ՀՀ օրենք «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին»
7. ՀՀ օրենք «Հաշվապահական հաշվառման մասին»
8. ՀՀ օրենք «Շահութահարկի մասին»
9. ՀՀ օրենք «Եկամտային հարկի մասին»
10. ՀՀ օրենք «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին»

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Կանոնակարգ 4/01
«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը»

2․ Կանոնակարգ 4/02
«Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը»

3․ Կանոնակարգ 4/03
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

4․ Կանոնակարգ 4/05
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշները և մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը:

5․ Կանոնակարգ 4/06
«Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը»

6. Կանոնակարգ 4/07
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները»

7. Կանոնակարգ 4/08
«Արժեթղթերի շուկայի վերահսկվող անձանց հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու կարգը և այդ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու պահանջից բացառությունները»

8. Կանոնակարգ 33
«Արժեթղթերի պահառության գործունեությունը»

9. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին կանոնակարգ»

Օրենքների և նորմատիվ ակտերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել ՀՀ Կենտրոնական բանկի ինտերնետային կայքից: (www.cba.am)