Մատուցվող ծառայություններ և սակագներ ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ ՍՊԸ ներդրումային ընկերություն

Ընկերությունը անհատ ներդրողներին առաջարկում է ազատ դրամական միջոցների շահավետ ներդրման և ավելացման հնարավորություն՝ ինչպես կարճաժամկետ ,այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածում:
Մեր ընկերության կողմից մշակված բրոքերային ծառայությունների փաթեթը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս նվազագույն գործառնական ռիսկերով արդյունավետ ներդրումներ կատարել պետական երաշխավորված պարտատոմսերում, արժեթղթերում և այլ ֆինանսական գործիքներում, խելամիտ ձևով կառավարել ներդրված միջոցները՝ արդյունքում ստանալով բարձր եկամուտներ:

Ներդրումային պորտֆելի նվազագույն չափը կազմում է 1,000,000 ՀՀ դրամ:

  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Ընկերության կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում

Բրոքերային ծառայությունների դիմաց հաճախորդից գանձվող միջնորդավճարի հաշվարկման կարգը

Միջնորդավճարը հաշվարկվում է հաճախորդի կողմից տրված պատվերի հիման վրա կնքված յուրաքանչյուր գործարքի ընդհանուր արժեքից (պատվերում նշված գործարքի առարկա արժեթղթերի քանակի և մեկ արժեթղթի վաճառքի կամ գնման փաստացի գնի արտադրյալ) , հետևյալ կերպ՝

Բաժնետոմսերով գործարքներ (արտաբորսայական)

Անկախ ծավալից արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարի 1%, բայց ոչ պակաս 5000 ՀՀ դրամ

Կորպորատիվ Պարտատոմսերով գործարքներ /բորսայական/

Մինչև 6 ամիս մարման ժամկետ ունեցող պարտատոմսերի անվանական ծավալի -0.3%՝ անկախ ծավալից 6 ամսից մինչև 1 տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերի անվանական ծավալի -0.6% անկախ ծավալից

Պետական պարտատոմսերով գործարքներ

Երկարաժամկետ պետական պարտատոմսերի անվանական արժեքի 1-1.5%՝ նվազագույն ծավալը 1 000 000ՀՀ դրամ:
Մինչև 6 ամիս մարման ժամկետ ունեցող պարտատոմսերի անվանական ծավալի -0.3%՝ անկախ ծավալից:
6 ամսից մինչև 1 տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերի անվանական ծավալի -0.6% անկախ ծավալից:

Արժեթղթերի փոխանցում՝

Հաճախորդի նախաձեռնությամբ կամ դատարանի վճռով փոխանցվող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքի 0.05%, բայց ոչ պակաս 2500 ՀՀ դրամից

Խորհրդատվական ծառայությունների մատուցում

Խորհրդատվություն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար - 15 000 դրամ


Այս ծառայությունները մատուցվում են հաճախորդի և ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:

Ընկերության հաճախորդ դառնալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և գործարքների կնքման համար հիմք հանդիսացող պատվերի (հայտի) ընդունումը և կատարումը սահմանվում է գործարքների կատարման ընթացակարգով: